«Չեմպիոնը» անիմացիոն ֆիլմը պատմում է Գրետա Վարդանյանի մասին, ով պարածանրամարտի օլիմպիական չեմպիոն է։ Այս անիմացիոն ֆիլմը, ինչպես նաև «Չեմպիոնը» մանկական նկարազարդ գիրքը ստեղծվել են ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից իրականացված ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր ծրագրի շրջանակներում, ԱՄՆ դեսպանության Շրջանավարտների ներգրավվածության նորարարական ծրագրի ֆինանսավորմամբ։ Գրքի հեղինակը Գայանե Աղամալյանն է, իսկ նկարազարդողը՝ Լուսինե Սահակյանը։