Արմինե Նալբանդյան
Հոգաբարձուների խորհդի անդամ
Արմինե Նալբանդյանը հանրային քաղաքականության մասնագետ է։ Վերջին տասը տարիներին աշխատել է պետական և հասարակական կազմակերպություններում՝ որպես սոցիալական քաղաքականության և տնտեսական զարգացման ռազմավարության հարցերի խորհրդատու: Այժմ հանդես է գալիս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Սոցիալական ազդեցության կետնրոնի գլխավոր տնօրեն։
Արմինեն նախկինում աշխատել է Ավստրալիայի Նոր հարավային Վելս նահանգի կառավարությունում՝ նախ որպես նահանգի գլխավոր գանձապահի, հետագայում նաև նահանգապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու և տեղակալ։ Նրա փորձառությունը քաղաքականության մշակման ոլորտում բազմազան է՝ ԱՄՆ Ֆուլբրայթ ծրագրի գիտնական, տնտեսական զարգացման խորհրդական Նոր հարավային Ուելսի Աբորիգենական տարածքների խորհրդում, Հայաստանի մրցանակության հիմնադրամում և ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի երկու նահանգապետերի գրասենյակներում։
Արմինեն գերազանցությամբ ավարտել է Բոստոնի Հյուսիս-արևեյան համալսարանը՝ լինելով Նախագահական գիտնական պատվավոր ծրագրի մասնակից (Presidential Scholar): Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում (LSE) ստացել է մագիստրոսի կոչում միջազգային զարգմացման ոլորտում և Սիդնեյի համալսարանում` ռազմավարական և նորարարական ոլորտներ մասնագիտացմամբ, Գործարարության առաջնորդության կրթաթոշակի շրջանակներում: