ԱՐԻ հիմնադրամը 5 տարեկան

Արդեն 5 տարի է ինչ մենք իրականացնում ենք նախագծեր, որոնք ուղղված են գրահրատարակչական ոլորտի զարգացմանը, ստեղծագրության և ընթերցանության խթանմանը, ինչպես նաև հայ գրականության և մշակույթի միջազգային առաջխաղացմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսության հաստատմանը և Հայաստանը միջազգային գրական հարթակների ակտիվ գործընկեր դարձնելուն:

Մեր հոգաբարձուների խորհուրդը, գործընկերները և ընկերները թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում միշտ մեր կողքին են եղել և մեծապես օգնել։ Այս ամենը հնարավոր չեր լինի իրականացնել առանց իրենց աջակցության։

Այս կարճ ժամանակահատվածում ԱՐԻ գրականության հիմնադրամը առերեսվել է մի շարք դժվարությունների, որոնք լուրջ խոչընդոտ կարող էին լինել․ ՔՈՎԻԴ-ի համաճարակը, 2020թ․-ի Արցախյան պատերազմը և դրանց հաջորդաց տնտեսական ճգնաժամը։ Բայց այն ինչ մեզ չի ոչնչացնում՝ ավելի ուժեղ է դարձնում։

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը ԱՐԻ գրականության հիմնադրամի 5-ամյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերի համառոտ նկարագրությունը։

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը, որը իրականացվեց 2018թ․-ին երիտասարդ գրողներին հնարավորություն ընձեռնեց մասնակցել տասնօրյա ստեղծագրության հագեցած դասընթացի, որի ընթացքում նրանք սովորեցին միմյանցից և միմյանց մասին։ Ճամբարը իրականացվել է Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի «Ընթերցանության շրջագայության» շրջանակներում։

Ստեղծագրության միջազգային ճամբարի ծրագիրը ներառում էր գրականության և այլ ստեղծարար առարկաների դասախոսություններ, գրավոր խոսքի, լուսանկարչության, տեսանկարահանման, թատերագրության և բեմականացման դասեր, համախմբման և հաղորդակցության վարժանքներ, ընթերցումներ, խմբային քննարկումներ, մասնակից երկրների ներկայացման օրեր, մշակութային տուրեր և շատ զվարճանք, ներառյալ մասնակիցների խնդրանքով կազմակերպված Սուրբ Ծննդյան վաղ տոնը։  

Ծրագիրը իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրած ֆինանսական աջակության շնորհիվ։

ԱՐԻկարդանք գրքի ակումբ

«ԱՐԻկարդանք» ակումբը  ընթերցանության խթանման նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել ընթերցանության սովորությունները վաղ տարիքից, դարձնել ընթերցանությունը գրավիչ գործիք` գիտելիքներ ձեռք բերելու համար, և միևնույն ժամանակ ժամանցի այլ տարբերակներին մրցակցող զբաղմունք։ «ԱՐԻկարդանք» ակումբի գործունեությունը ուղղված է տարրական և միջին դպրոցի աշակերտների ընթերցանության, ստեղծագրության, քննադատական մտածողության և հանրային խոսքի հմտությունների ամրապնդմանը։

ԱՐԻկարդանք 2019 ամառային պիլոտային ճամբարը իրականացվեց, ունենալով մեծ հաջողություն և տասնյակ մասնակիցներ, ովքեր մասնակցեցին ընթերցանության դասընթացներին, կատարեցին գրավոր վարժություններ, այցելեցին գրախանութ և տպարան՝ ավելին իմանալու գրքի հրատարակման և այն հասցնելու գործընթացին: 

2020 թվականին Քովիդի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակի և սոցիալական շփման սահմանափակումների պատճառով ԱՐԻկարդանք ծրագիրը տեղափոխվեց առցանց։ 

2022թ․ ԱՐԻկարդանք ծրագիրը հյուընկալվեց Գիրք ընդ քո սրճարանում։ Ընթերցվեց «Մինչ մազերս կերկարեին» արևմտահայերենով գիրքը։ Արևմտահայերեն գրքի ընտրությունը պայմանավորված էր կարծրատիպը կոտրելու գաղափարով, ըստ որի «արևմտահայերենը դժվարությամբ է ընկալվում արևելահայերի կողմից»։ Մեր թիրախը երեխաներն էին, քանի որ նրանք ավելի բաց են նոր փորձառությունների և չեն կաղապարված կարծրատիպերով։

Ծրագրի իրականացումն հնարավոր դառձավ դրամահավաքի շնորհիվ, որին մասնակցեցին ավելի քան 30 հովանավորներ, որոնց մենք անչափ շնորհակալ ենք աջակցության համար:

«Զապէլ» Կին գրողների միջազգային ֆորում

Զապէլ կին գրողների միջազգային փառատոնի նպատակն է ստեղծել կին գրողների համար միջազգային հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց պատմությունները՝ կայացման ճանապարհին իրենց առջև ծառացած մարտահրավերների, անհաջողությունների, հիասթափությունների, դժվարությունների մասին:

www.zabel.am կայքում ներկայացված է ֆորումի ծրագիրը՝ բաղկացած ելույթներից, վարպետության դասերից, հարցազրույցներից, պանելային քննարկումներից և այլ միջոցառումներից:

Հուսով ենք, որ հաջորդ տարի այս նախագիծը կվերածվի ավելի մեծ իրադառձության՝ Զաբել կին գրողների միջազգային փառատոնի, որը կհյուրընկալի կին գրողներին ամբողջ աշխարհից այստեղ՝ Հայաստանում:

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի նախաձեռնությամբ իրակացվում է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագիծը, որի նպատակն է հիմնարար հումանիտար և գիտական տեքստերը հասանելի դարձնել հայերեն թարգմանությամբ: Նախագիծը համակարգում է «ԱՐԻ գրականության հիմնադրամը»:

Նախագծի շրջանակներում արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն 20րդ և 21րդ դարի համաշխարհաին ակնառու հեղինակների կողմից հեղինակած հումանիտար և հասարակագիտական մի շարք կարևորագույն աշխատություններ, որոնք նախկինում չեն եղել թարգմանված հայերեն։

Նախագիծը նաև կնպաստի հայերեն լեզվի զարգացմանը, նոր եզրութաբանական բառարանի ներդրմանը։

Այս փուլում մատենաշարով արդեն լույս են տեսել չորս գրքերի թարգմանությունները՝ Ջորջօ Ագամբէն, «Մնացորդք Աւշուիցի: Արխիւը եւ վկան», Յուրգեն Հաբերմաս, «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը», Ալան Բադիու, «Դարը», Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք նախագծի էջը։ Թարգմանությունները մասնավորապես օգտակար կլինեն գիտնականներին և ուսանողներին՝ Հայաստանում մտաւորական տրամասումների (դիսկուրս) զարգացումը խթանելու միտումով:

ԱՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2020 թվականին ԱՐԻ գրականության հիմնադրամը սկսեց հրատարակչական գործունեությունը։ ԱՐԻ հրատարակչության նպատակն է հրատարակել գրքեր արևելահայերենով և արևմտայայերենով՝ հատուկ ուշադրության արժանացնելով խորհրդային սերնդի հայ գրողների արժեքավոր ոչ գեղարվեստական գրականության և արվեստի տեսությունների, կրթական և գեղարվեստական ​​աշխատությունների։

ԱՐԻ Հրատարակչության առաջին հրատարակումը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հետ համագործակցության շնորհիվ, որի արդյունքում լույս է տեսել Գրիգոր Պըլտեանի 75-ամյակին նվիրված գրքերի շարքը։

Լույս է տեսել Ջորջիո Ագամբենի «Ինչ է տրամադրիչը», «Ի՞նչ է ժամանակակիցը» և «Բարեկամը» երեք գրքույկները՝ արևմտահայերեն թարգմանությամբ։ Այս հրատարակությունը նախաձեռնել է դասախոսությունների թարգմանիչ Մովսէս Տէր Գէորգեանը։

Այս հրապարակումների ձևաչափը ընտրվել է հաշվի առնելով մեր թիրախային ընթերցողներին՝ երիտասարդներին և ուսանողներին։ Գրպանի գրքույկները հեշտ են տեղավորվում անգամ գրպանում, թեթև են և ծավալային առումով հեշտ հաղթահարելի։

ԱՐԻ հրատարակչությունը նաև հրատարակեց «Կիրքով ըսելու՝ ինչո՞ւ հոս եմ» Թենի Առլէնի բանաստեղծությունների ժողովածուն։ Ծնված և մեծացած լինելով ԱՄն-ում՝ Թենին որոշեց գրել իր մայրենի` հայերեն լեզվով, որը, սակայն, նա սկսել է սովորել 21 տարեկանում։

ՓԵՆ հայաստանյան կենտրոն

ԱՐԻ գրականության հիմնադրամը Hyestart–ի աջակցությամբ խթանել է ՓԵՆ Հայաստանյան կենտրոնի վերահիմնավորումը: Հայաստանի ՓԵՆ կենտրոնը ետխորհրդային տարածաշրջանում առաջիններից էր, որի հիմնադիր է հանդիսացել Գևորգ Էմինը դեռևս 1991 թվականին։ 2017թ․ ՓԵՆ հայաստանյան կենտրոնը Արմեն Օհանյանի ղեկավարությամբ վերականգնեց ՓԵՆ Միջազգային կազմակերպության անդամակցությունը։

Մասնակցություն գրքի միջազգային ցուցահանդեսներին

«ԱՐԻ գրականության հիմնադրամը» մասնակցեց 2018 թ.-ի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին և հանդես եկավ հանրային քննարկման նախաձեռնությամբ: Քննարկման խորագիրն էր «Գրելու պատասխանատվությունը. խոսքի դերը քաղաքականության մեջ»:

«ԱՐԻ գրականության հիմնադրամը» հրավիրել էր երկու հայ հեղինակների և ակտիվիստների` Արմեն Հայաստանցուն և Մարինե Պետրոսյանին, ազատ քննարկման շրջանակներում խոսելու խոսքի և տեքստի ուժի մասին: Ճանաչված վրացի գրող Դաթո Տուրաշվիլին նույնպես հրավիրված էր քննարկմանը՝ Վրաստանի փորձով կիսվելու համար: