Անահիտ Ավագյան

Անահիտ Ավագյանը գիտական աստիճանը ստացել է Գերմանիայի Էռլանգեն-Նյուրեմբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում։ Տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, նաև դասական (հին հունարեն, լատիներեն, գրաբար) լեզուներին։

Նա Մաշտոցյան Մատենադարանի գիտաշխատող է և ուսումնասիրում է միջնադարյան հայերեն թարգմանությունները։ Մի շարք գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է։

Հանդիպելով Վիբկե Ցոլմանին և համագործակցելով նրա հետ Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունները թարգմանելիս, Անահիտ Ավագյանը ոգեշնչվում է թարգմանական գործունեությամբ։ Ստեղծված թարգմանական տանդեմը հիանալի փորձառություն է, որը թույլ է տալիս նրանց կատարելու թարգմանություններ երկու ուղղությամբ՝ հայերեն-գերմաներեն և գերմաներեն-հայերեն։

Կապ հաստատեք Անահիտ Ավագյանի հետ։

Հրատարակված թարգմանություններ

Գերմաներենից հայերեն

  • Կուրտ Տուխոլսկի, «Փայտոջիլները»/ Kurt Tucholsky, «Die Wanzen», «Ծանոթ գիր անծանոթ գրչով» ժողովածուում, Երևան, Զանգակ, 2019, էջ 10-13։
  • «Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը»/ «Weise Geschichten oder die Kunst schön zu leben», թրգմ․ Ա․ Ավագյան, Ա․ Սահակյան, Հ․ Հարությունյան․ Մ․ Ժոռոյան, 2-րդ համալրված հրատ., Mushegh Joroyan (հրատ.), Երևան, «Ֆենոմեն» հրատարակչություն, 2014։

Հայերենից գերմաներեն

  • Grig, «Jesus’ Katze», Remetschwil, Kolchis Verlag GmbH, 2021․
  • «The Naghash Ensemble, Songs of Exile, Volume III, Lamentations & Benedictions», Yerevan/New York, Naregatsi Arts Institute/Available Forms Music, 2019․
  • «The Naghash Ensemble, Songs of Exile, Volume II, Credos & Convictions», Yerevan/New York, Naregatsi Arts Institute/Available Forms Music, 2016․