40 մտավորականներ Ֆրանսիայում կոչ են արել միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը
Ֆրանսիական հեղինակավոր Le Monde հրապարակել է ավելի քան 40 մտավորականի կողմից ստորագրված հայտարարություն, որը կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«ԱՐԻ» գրականության հիմնադրամը պատիվ ունի աշխատել հայտարարությունը ստորագրած մի շարք մտավորականների՝ Մարկ Նշանեանի, Գրիգոր Պըլտեանի, Անահիտ Տօնապետեանի, Ռեյմոնդ Գևորգյանի, Վարդան Ազատյանի և Նազարեթ Կարոյանի հետ։
«Բայց արդյոք ողջամի՞տ է իրենից մի քանի անգամ ավելի հզոր օտար տերությունների կրակի տակ միայնակ թողնել հազիվ երեք միլիոն բնակչություն ունեցող, շրջափակված ժողովրդին: Իսկապե՞ս խելամիտ է թուրք-ադրբեջանական ֆաշիստական իմպերիալիզմը կանգնեցնելու գործի ծանրությունը թողնել մի քանի հազար երիտասարդներին: Միանգամայն զարմանալի է, որ հավասարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես եւ ռասիզմի եւ ֆաշիզմի դեմ հանդես եկող շրջանակներն այսքան քիչ եւ թույլ են արձագանքում։ Խոսքը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ համաշխարհային հակամարտության դրվագի մասին չէ, այլ 1915 թ.-ին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր երիտթուրքերի առաջ քաշած պանթուրքական ծրագրի վերագործարկմանն է վերաբերում. Էրդողանը այս հեռանկարն օգտագործում է իր հասարակական կարծիքը համախմբելու եւ իր վարձկաններին ներգրավելու համար:»
Հայերեն հայտարարություն կարող եք կարդալ այստեղ։
Ֆրանսերեն հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ։