«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր»։ Միջոցառում Գրքի մանկական փառատոնի շրջանակներում
Արդեն երկրորդ տարին է՝ «Զանգակ» գրատունը հունիսի 1-3ը Երևանի Անգլիական այգում կազմակերպում է մանկական գրքի տոն, որի շրջանակներում ոչ միայն գրքերի վաճառք է կազմակերպվում, այլև տարատեսակ հետաքրկքիր, ինտերակտիվ միջոցառումներ։
«ԱՐԻ գրականության հիմնադրամի» «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագծի շրջանակներում հրատարակված «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» նկարազարդ գրքերը ևս ներկայացվեցին Գրքի մանկական փառատոնի շրջանակներում։
Միջոցառումը վարեցին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» տնօրեն Արևիկ Աշխարոյանը և գրքերի հեղինակ Գայանե Աղաբալյանը։ Երեխաները կարդացին և քննարկեցին գրքերը։