Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի «Սահմանագծեր և տարածություններ» ընթերցանության շրջագայության շրջանակներում ժամանած ամերիկյան հեղինակները հադնես են եկել հայ և թուրք երիտասարդ հեղինակներին ստեղծագրության դասըթացի առաջարկությամբ: Համագործակցելով Ստամբուլի Քալեմ Կուլտուր Kalem Kulture կազմակերպության հետ՝ «ԱՐԻ գրականության հիմնադրամը» ընտրել է 18-25 տարեկան երիտասարդ հեղինակների խումբ` Երևանում վերապատրաստմանը մասնակցելու համար: Անգլերեն լեզվով դասընթացները համալրվում էին խմբերի մայրենի լեզվով պրակտիկ դասերով, որոնք վարում էին Արմեն Հայաստանցին և Արամ Պաչյանը՝ հայ, իսկ Սինեմ Սալի թուրք գրողների համար: