Նազարեթ Սեֆերյան
Նազարեթ Սեֆերյանը ծնվել է Կանադայում, մեծացել Հնդկաստանում և 1998թ. տեղափոխվել իր հայրենիք` Հայաստան, որտեղ էլ ապրում է առ այսօր: Նրա համալսարանական կրթությունը թարգմանչական հմտությունների հետ ուղիղ կապ չուներ, սակայն սերը լեզուների հանդեպ ուղի հարթեց նրան դեպի այս աշխատանքը, որն էլ նա սկսեց 2001թ.-ին: 2011թ.-ին նա սկսեց գրական թարգմանությունների իր շարքը, որոնք ներառում էին Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչք»-ի, Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպեր»-ի, Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպի, Գրիգի «Հիսուսի Կատվի», Կարինե Խոդիկյանի «Մեծ եռագրության», Արամ Պաչյանի «Ռոբինզոնի» անգլերեն թարգմանությունները: Նա նաև թարգմանել է այլ հայ հեղինակների` Արտավազդ Եղիազարյանի, Լևոն Շահնուրի, Արմեն Հայաստանցու (Օհանյան), Արեգ Ազատյանի, Ավետիք Մեջլումյանի, Աննա Դավթյանի և այլոց գործերը: Նազարեթի աշխատանքային առօրյան ներառում է թարգմանություններով ուղեկցվող, սակայն ամբողջովին այլ բնագավառում ծավալվող աշխատանքներ, որոնք ուղղված են հայկական մշակույթի տարածմանը և ճանաչմանը անգլիախոս հասարակության շրջանակներում:
Հրատարակված թարգմանություններ
Հայերենից անգլերեն
- Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը», America Star Books, 2012
- Մուշեղ Գալշոյան, «Մարութա սարի ամպերը», Զանգակ, 2015
- «Մակուկաչու», Հայ ժամակակաից գրականության անթոլոգիա, Ինքնագիր գրական խմբակ, 2016
- Ստեփան Պողոսյան, «Թուրքերը թուրքերի մասին», Զանգակ, 2016
- Արտավազդ Եղիազարյան, «Պատմություններ Հայաստանից», 12 արկածներ, DEEM Communications, 2018
- Հովհաննես Թումանյան, «Ընտրանի», Հովհաննես Թումանյանի թանգարան, 2019
- Գրիգ, «Հիսուսի կատուն», Glagoslav Publications, 2019
- Կարինե Խոդիկյան, «Մեծ եռագրություն», Glagoslav Publications, 2019
- Սուսաննա Հարությունյան, «Ագռավները Նոյից առաջ», Glagoslav Publications, 2019
- Արամ Պաչյան, «Ռոբինզոն», Glagoslav Publications, 2019
- Աննա Դավթյան, «Wide Shot», wordswithoutborders.org, 2015
- Մհեր Իսրայելյան, «Աներևակայելի խաչապուրիներ Ջեֆֆ Բրոնսոնի համար», Granish, 2016
- Արմեն Հայաստանցի (Օհանյան), «Homekeeping», EVN Report, 2020
- Գևորգ Տեր-Գաբրիելյան, «Զարմանազան», EVN Report, 2020
- Կարեն Ավետիսյան, «Գլազոկը», EVN Report, 2020