ԱՐԻ գրականության հիմանդրամի նպատակն է ստեղծել միջմշակութային երկխոսություն, որը կնպաստի գրականության դերի բարձրացմանը տարածաշրջանում՝ դարձնելով Հայաստանը միջազգային գրական հարթակների ակտիվ գործընկեր: Համագործակցելով տարածաշրջանային գործընկերների հետ՝ մենք միավորում ենք երիտասարադներին՝ որպես ապագայի փոփոխության առաջամարտիկների:
Տեսլական
Խթանել Հայաստանի մշակութային վարկանիշը և ազդեցությունը աշխարհում։
Առաքելություն
Զարգացնել հայկական գրական ներուժը և միջազգային գրական երկխոսության միջոցով տարածել հայ գրականությունը։
Նպատակներ
աջակցել տեղական գրաշուկայի ենթակառույցների զարգացմանը;
հայտնաբերել, աջակցել և առաջ տանել երիտասարդ գրողներին;
զարգացնել ակտիվ և պահանջկոտ ընթերցողների սերունդ;
ստեղծել գործընկերների միջազգային ցանց, հաստատել ակտիվ համագործակցություն։