
ԱՐԻկարդանք գրքի ակումբը հրավիրում է 8-10 և 12-14 տարեկան դպրոցականներին մասնակցելու ամենամյա ընթերցանության ամառային ակումբին, որը տեղի կունենա հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը, շաբաթը երկու անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Ծրագրում ընթերցանություն, քննարկումներ և ստեղծագրության առաջադրանքներ, այցելություն գրադարան, գրախանութ և տպարան, ինչպես նաև հայտնի գրողի հետ հանդիպում։ Ծրագրի մասնակցոթյան վճարը 25 000 ՀՀ դրամ։
Մանրամասներին ծանոթանալու կամ գրանցվելու համար զանգահարեք +374 99051112 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլ հասցեին։
ԱՐԻկարդանք ընթերցանության խթանման ծրագիրը առաջին անգամ իրականացվեց 2019 թվականին՝ ամառային ընթերցանության ճամբարի ձևաչափով։ Ճամբարը շուրջ մեկ ամիս հյուրընկալեց դպրոցականներին: Ավելին ծրագրի մասին կարող եք տեսնել այստեղ։ 2020 թվականը իր հետ բերեց համավարակը և «ԱՐԻկարդանքը» տեղափոխվեց առցանց հարթակ՝ սահմանափակ ձևաչափով: Մասնակիցները մեր գրադարանի գրքերը կարդացին տանը և պատասխանեցին մի քանի հարցի՝ նկարահանելով տեսահոլովակ։ Տեսահոլովակները կարող եք դիտել այստեղ։ Իհարկե այսպիսի ձևաչափը, հատկապես առցանց ուսումնական տարվա ավարտից հետո, չէր կարող փոխարինել կենդանի շփումը ուստի ուրախ ենք նորից հյուրընկալել ԱՐԻկարդանք ակումբի նոր մասնակիցների մեր գրադարանում։
