Մարգարիտ Օրդուխանյան
Մարգարիտ Օրդուխանյանը անգլիական գրականաության ոլորտում Գիտությունների թեկնածու է և մասնագիտացված է գրական երկլեզվակրության, թարգմանության տեսության, գաղթյալների գրականության թեմաներում: Ուսումնասիրում է թարգմանության դասավանդումը և դրա դերը լեզվի և արվեստի ուսումնասիրությունների դասըթացներում: Մարգարիտը, որպես թարգմանիչ և գիտնական, ունի բազմաթիվ հրատարակված գործեր։ Այժմ նա Հանթեր քոլեջում դասավանդում է թարգմանություն և գրականություն։
Երկլեզվակրության ու թարգմանության տեսության միջև բախումների մասին բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև գրքերի գլուխների հեղինակ է: Նրա մասնագիտական մանկավարժական ուշադրության կենտրոնում է միևնույն դասասենյակում գտնվող տարբեր լեզվակիրներին թարգմանության դասավանդումը և լեզվի ուսուցման մեջ թարգմանության ծրագրի վերաինտեգրմանը: 2019թ. ապրիլին նա կազմակերպեց և Հանթեր քոլեջում հյուրընկալեց թարգմանության դասավանդման թեմայով գիտաժողով: Որպես Ամերիկյան գրական թարգմանիչների ասոցիացիայի ակտիվ անդամ` նա կազմակերպել և գլխավորել է բազմաթիվ քննարկումներ թարգմանության թեմայով և ընդգրկված է եղել ALTA-ի ճամփորդական մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովում:
Դոկտոր Օրդուխանյանը իր մայրենի հայերենից դեպի ռուսերեն և անգլերեն բանաստեղծությունների և արձակի թարգմանիչ է: Նա մեծ ներդրում ունի թե՛ ԱՄՆ-ում, թե՛ արտասահմանում տպագրված գրական գործերի թարգմանության մեջ:
Հրատարակված թարգմանություններ
Հայերենից անգլերեն
Ռուսերենից անգլերեն
- «Պատերազմ. Ողջ, թե մեռած», Արամ Պաչյան https://mirrorspectator.com/2020/11/12/war-dead-or-alive/
- «Շարունակել ապրել», Նարինե Աբգարյան
- «Պեչորինի հիշատակին», Նինա Սադուր, Կախարդանքի ժամը և այլ պիեսներ ժողովածուից. Խմբագիր` Նադյա Փիթերսըն, Բրայթըն` Ակադեմիական ուսումնասիրություններ հրատարակչություն, 2014
- «Սպիտակ գառները Սպիտակ սարի լանջին», «Համաշխարհային Երջանկություն» և «Էդգար Ալան Պոի տունը», Դավիթ Շրայեր Պետրով, «Ճաշ Ստալինի հետ և այլ պատմվածքներ» ժողովածուից: Խմբագիր` Մաքսիմ Դ. Շրայեր, Սիրաքուզի համալսարանի հրատարակչություն, 2014: 33-45, 46-64, 169-186.
- «Նշումներ Քայիֆից. Հիպպի, բանաստեղծ, թմրամոլ և արտիստ Ազազելլոյի կյանքը և գործը», երկլեզու էլեկտրոնային արխիվ, Կալիֆորնիա, Լոս Անջելեսի Սառը Պատերազմի Ուենդե թանգարան