Ծանոթանանք Գրենք Հայաստանում ծրագրի դասախոսական կազմին

Քեթի Փրաութը վազորդուհի է, գրող և վիպասան: Քեթի Փրաութը ստացել է բակալավրի կոչում Քալամազուի քոլեջում, իսկ մագիստրոսի դիպլոմը Այովայի համալսարանի ոչ գեղարվեստական ստեղծագրության ծրագրի շրջանակներում: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել Longreads-ում, Lit Hub-ում և այլ պարբերականներում: 2017 թ-ին, նրա` “Liner Notes” միկրո գիրքը հրատարակվել է Ghost City Press-ի կողմից: Ներկայումս նա աշխատում է ի նոր գրքի վրա որը կախվածության, ֆուտբոլի և հոգիների մասին է:

 

Ալիսա Գանիևա` ռուս արձակագիր և էսսեիստ: «Ռուսական Բուքեր» և «Յասնայա պալյանա»-ի երկրորդ տեղի մրցանակակիր, 2009 «Դեբյուտ» մրցանակի հաղթող: Գրականության միջազգային Նյուշտադ մրցանակի, որը նաև կոչում են «Ամերիկյան Նոբելյան մրցանակ» ժյուրիի անդամ է: Դասախոսում է Մեծ Բրիտանիայի Քինգզ քոլեջում, ԱՄՆ-ի Գրիննել քոլեջում և այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են  «Տողերի միջև» ծրագիրը (2015, 2017) Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրում և  «Ստեղծագրության դպրոցը» (2017-2018) Մոսկվայում: 2015 թվականի հունիսին “The Guardian”-ի կողմից դասվեց Մոսկվայում բնակվող ամենատաղանդավոր և ազդեցիկ երիտասարդների շարքին:

Alisa Ganieva photo
 

Արմեն Հայաստանցին (Արմեն Օհանյան) արձակագիր է և էսսեիստ. 2017թ.-ից ի վեր  ՓԵՆ Հայաստանյան Կենտրոնի նախագահն է: Նա 2013թ.-ին հրատարակված «Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուի և 2017 թվին հրատարակված «Մայրենիք» վեպի հեղինակն է: Նրա «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» կարճ պատմվածքը 2015թ.-ին հրատարակվել է Dalkey Archive Press-ի` «Լավագույն եվրոպական արձակ» ժողովածուում: Լինելով քաղաքական ակտիվիստ նրա ստեղծագործությունները արտացոլում են նաև նրա քաղաքական հայացքները: 2015-ին նա մասնակցել է ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում անցկացված Գրողների կացության ծրագրին, ինչպես նաև ԱՄՆ-ի Այովայի Համալսարանի հռչակավոր Գրողների միջազգային ծրագրի Աշնանային կացության ծրագրին:

 

Արամ Պաչյանը նոր սերնդի նշանավոր գրողներից է, արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում ՀՀ Նախագահի մրցանակը: Նրա առաջին «Ցտեսություն, Ծիտ» վեպը 2012-ին դարձավ ազգային բեսթսելեր և այժմ էլ ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում է: Նա «Հրապարակ» թերթի լրագրող և սյունակագիր է: ՆՓԱԿ-ում բեմադրվել է «Ես բուսակեր եմ» պիեսը «Ցտեսություն, Ծիտ» վեպի հիման վրա: Իսկ 2015-ին ԱՄՆ-ում կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի կողմից գրվել և հանդիսատեսին է ներկայացվել Pachyan Fragments երաժշտական ստեղծագործությունը` Պաչյանի կարճ արձակի մոտիվներով:

 

Դաթո Տուրաշվիլին ուսումնասիրել է գրականության, կինոյի և մշակույթի պատմություն Թիֆլիսի, Լոնդոնի և Մադրիդի համալսարաններում, ինչպես նաև կինոդրամատուրգիա Էրլոմ Ախվլեդիանիի սցենարիստների ստուդիայում: Նա վեպերի, կարճ պատմվածքների և պիեսների հեղինակ է, ինչպես նաև թարգմանել է արձակ ու բանաստեղծություններ ռուսերենից, իսպաներենից և անգլերենից: «Ջինսե սերունդ» վեպը մինչ այժմ Վրաստանում բեսթսելեր է: Նրա կարճ պատմվածքները հրատարակվել են միջազգային գրական ամսագրերում: Դաթո Տուրաշվիլիի ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, իտալերեն, խորվատերեն, իսպաներեն, կորեերեն, բասկերեն, ռուսերեն և հայերեն:

 

Ասլի Փերկերը ծնվել է Իզմիրում և դպրոցական տարիների ընթացքում ծնողների աշխատանքի բերումով ճամփորթել է ամբողջ երկրով: Նա ավարտել է Դոքյուզ Էյուլ համալսարանի Ամերիկյան ուսումնասիրությունների բաժնի Մշակույթի և գիտության ֆակուլտետը: Նա սկսել է գրողի իր կարիերան գովազդային գործակալությունում` որպես տեքստերի հեղինակ և հետո զբաղվել է լրագրությամբ: Աշխատել է Aktuel News ամսագրում, Radikal, Yeni Binyil և Sabah թերթերում: 2001թ.-ին Նյու Յորք տեղափոխվելուց հետո, նա աշխատել է որպես թարգմանիչ և կենտրոնացել իր գրական գործունեության վրա:  Նա շարունակում է գրել տարբեր ամսագրերի և թերթերի համար և ներկայումս բնակվում է Ստամբուլում:

 

Լյուբկո Դերեշը արձակագիր է, էսսեիստ, սցենարիստ, դասախոս, մշակում է նորարարական մոտեցումներ ստեղծարարության ասպարեզում: Նա ծնվել է Լվովում և ավարտել է Լվովի ֆիզիկայի և մաթեմատիկայի ճեմարանը` ստանալով քիմիկոսի և կենսաբանի որակավորում: Հետագայում ստացել է տնտեսագետի որակավորում Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանից:  Տանսվեց տարեկանում նա ներկայացրեց «Պաշտամունք» իր առաջին վեպը, որը թարգմանվել է մի շարք եվրոպական լեզուներով և տպագրվում է առ այսօր: Լյուբկո Դերեշը բազմաթիվ գրական մրցանակների արժանացած մի շարք գրքերի հեղինակ է: Նրա վերջին 2017թ-ի «Մենություն» վեպը Քոնրադ մրցանակի շորթլիստի մեջ ներառվեց: Նրա վեպերը և պիեսները բեմադրվել են Գերմանիայում, Մոսկվայում և Ուկրաինայում: Նա նաև հանդիսանում է բազմաթիվ դասախոսությունների հեղինակ, ինչպիսիք են «Վեպի ծնունդը», «Գրող և մահ», «Վերափոխված պետությունների մշակութաբանություն» և այլն: 2017թ.-ին Դերեշը դարձավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հանդուրժողականության պատվիրակ` օգնելու ուկրայինայի հասարակությանը հաղթահարել Դոնբասի պատերազմի արդյունքում առաջ եկած անհանդուրժողականության ալիքին: