Հայտնի է Վիշեգրադի գրական մրցանակի մրցանակակիրը

Վիշեգրադի գրական մրցանակի 2018թ.-ի մրցանակակրի անունը հայտնի դարձավ հունիսի կեսերին:

Վոլոդիմիր Ռեֆեենկոյի «Օրերի տևողությունը» վեպը, որը նոր շունչ էր Ուկրաինայում, ճանաչվեց  Վիշեգրադի գրական մրցանակի 2018թ.-ի հաղթող:

Մրցանակի մասին. ​«Վիշեգրադի արևելյան ընկերակցության գրական մրցանակ» ծրագիրը կենտրոնական Եվրոպայի երկրներում ներկայացնում է պոեզիայի, գեղարվեստական և ոչ-գեղարվեստական հեղինակների, ովքեր արևելյան ընկերակցության երկրներից են՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:

Նախագծի նպատակն է հետխորհրդային և Վիշեգրադյան քառյակի երկրների` գրականության բնագավառում համագործակցող մտավորականների համար հարթակ ստեղծել` մշակույթի կարևոր ներկայացուցիչների ազատ ստեղծագրությանը աջակցելու համար:

Հեղինակի մասին. Վոլոդիմիր Ռաֆեենկոն ուկրաինացի է: Նա գրում է ռուսերեն լեզվով, բանասեր է և մշակութաբան: Նա վեպերի, պատմվածքների և բանաստեղծական ժողովածուների հեղինակ է:

«Օրերի տևողությունը» ազդեցիկ պատմվածք է Դոնբասի բախումների մասին: Հեղինակը առաջին անգամ է թարգմանվել  անգլերեն: Թարգմանության հեղինակն է պատմաբան Մարսի Շորը, ով «Մոխիրների համը. Տոտալիտարիզմի հանդերձյալ կյանքը արևելյան Եվրոպայում» և «Խավիար և մոխիրներ. Վարշավայի սերնդի կյանքը և մահը Մարքսիզմում 1918-1968 թթ.» ստեղծագործությունների հեղինակն է:  

«ԱՐԻ գրականության հիմնադրամը» Վիշեգրադի արևելյան ընկերակցության գրական մրցանակի գործընկերն է: