Հայաստանյան ՓԵՆ կենտրոնի վերահիմնումը

Սեպտեմբերի 25-ին, երկուշաբթի օրը, «ԱՐԻ գրականության հիմնադրամը» նախաձեռնեց Հայաստանյան ՓԵՆ կենտրոնի վերահիմնումը:

Հեղինակներ, լրագրողներ, թարգմանիչներ, ինչպես նաև Շվեյցարիայում հիմնադրված HyeStart կազմակերպության հիմնադիրներ Ալեքսիս Գրիգորյանը և Ալեն Նավարա-Նավասարդյանը մասնակցեցին հանդիպմանը:

Hyestart-ի գլխավոր քարտուղար պրն. Ալեքսիս Գրիգորյանը ելույթ ունեցավ միջազգային PEN-ի և Հայաստանում դրա գործունեության կարևորության թեմայով: Ելույթը հասանելի է այստեղ:

Գրական գործակալ և «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հիմնադիր Արևիկ Աշխարոյանը կարդաց միջազգային PEN-ի կանոնանդրությունը և առաջարկեց հիմնադրամի աջակցությունը ամբող գործընթացի ընթացքում:

Հանդիպման մասնակիցները ընտրեցին կենտրոնի նախաձեռող խմբի անդամներին, որպեսզի սկսեն Հայաստանյան ՓԵՆ գրասենյակի օրինական գրանցման և հիմնադրման գործընթացները: Նրանք են արձակագիր Արմեն Հայաստանցին, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը և թարգմանիչ Ավո Ափոշյանը:

Եթե ձեզ պետք է հավելյալ տեղեկատվություն խմբի անդամների վերաբերյալ, կարող եք գրել մեզ [email protected]. էլ. Հասցեով:

Translator Nazenie Gharibyan about Calouste Gulbenkian Translation Series