Հայաստանի կամքի դրսևորման ուժը

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները խաղաղ անհանդուրժողականության գործողություններ իրականացրեցին իրենց իրավունքները հաստատելու համար։ Լինելով նախկին սովետական երկիր՝ Հայաստանը անկախություն ձեռք բերեց 1992 թ․-ին և այդ օրվանից նախագահական երկիր էր։ 2017 թ․-ին ազգային

հանրաքվեով դարձավ խորհրդարանական հանրապետություն։ հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2008-2018 նախագահել էր երկիրը, իշխող հանրապետական կուսակցության կողմից ընտրվեց վարչապետ։ Նույն օրերին ընդիմադիր Ելք դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց հանրահավաքներ կազմակերպել Վարչապետի նշանակմանը դեմ։ Ապրիլի 23-ին, ժողովրդի ճնշման տակ վարչապետը ցած դրեց լիազորությունները։

Հազարավոր ուսանողներին և երիտասարդներին, ովքեր միացել էիր անհանդուրժողականության գործողություններին, իրենց աջակցությունն էին հայտում նաև գրողները։ Մի քանի հարյուր ձեռբակալված քաղաքացիների շարքում կային նաև գրողներ, որոնցից մեկն էր նոր սերնդնի անվանի գրող Արամ Պաչյանը։ Ժամեր անց Պաչյանը ազատ էր արձակվել և նորից միացել շարժմանը։ Պաչյանի գրականությունը ունի ընթերցողների մեծ բանակ 2011թվականից ի վեր, երբ հրատարակվեց նրա առաջին գիրքը։ Նա նաև հանրային քննադատության արժանացավ ավագ սերնդի պահպանողական գրողների և գրաքննադատների կողմից իր գործերում քննադատելու համար պետական և սոցիալական խնդիրները։

Մենք հավատացած ենք որ ժողովրդավարությունը միակ հաղջող ուժն է և մենք աջակցում ենք խոսքի ազատ արտահայտման և սահմանադրական իրավունքների կիրառման ազատությունը։ Եթե կուզեք իմանալ ավելի հետևեք հղումներին՝

Սիվիլնետ: https://www.civilnet.am/news/english-reports

ԵՎՆ ռեփորթ: https://www.evnreport.com/

Խաղաղություն բոլորին։