Այնուհետև կայացավ հանդիպում ուսուցիչների և հոգեբանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք երկուսն էլ նշեցին, որ իրենց դպրոցում ևս առկա է ներառական ուսուցում, դպրոցում կան ուսուցիչների օգնականներ, ներառված աշակերտներն էլ հնարավորինս ներգրավված են ուսումնական, ուսուցողական, ժամանցային բոլոր ծրագրերում։
Գրքեր նվիրեցինք նաև գրադարանին և Հրազդան քաղաքի՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների կենտրոնին։
Հատուկ շնորհակալություն
ենք հայտնում Կոտայքի մարզային գրադարանին՝ ի դեմս տնօրեն Անահիտ Խեչոյանի,
հանդիպումը բարձր մակարդակի վրա կազմակերպելու և մեզ հյուրընկալելու համար։