ԱՐԻ գրականության հիմնադրամը հրատարակել է Թենի Առլէնի՝ «Կիրքով ըսելու՝ ինչո՞ւ հոս եմ» բանաստեղծությունների ժողովածուն։ Ծնված և մեծացած լինելով ԱՄն-ում՝ Թենին որոշեց գրել իր մայրենի` հայերեն լեզվով, որը, սակայն, նա սկսել է սովորել 21 տարեկանում։
Չնայած ԱՄՆ-ի հայ համայնքը ամենահներից ու մեծերից է, այս գիրքը ԱՄՆ-ում ծնված հեղինակի կողմից գրված և հրատարակված առաջին հայալեզու գրական ստեղծագործությունն է համայնքի 130-ամյա պատմության մեջ։
Բանաստեղծությունները բացահայտում են հուժկու և ստեղծարար ձայնը, որն արտահայտում է մարդկային հույզերի և փորձառության նրբությունները: Նա չի խուսափում առերեսվել կյանքի ամենակարևոր էկզիստենցիալ հարցերին կամ ներխուժել «ես»-ի ամենախոր անկյունները:
Թենին ծնվել և մեծացել է Կալիֆորնիայում։ Նա իր բակալավրիատը սկսել է UCLA-ում՝ առանց հայերենի նախնական իմացության: Այնտեղ երկու տարի շարունակ արևմտահայերենի և գրականության դասընթացներ է անցել և, արդեն ունենալով բանաստեղծական բացառիկ տաղանդ, շուտով սկսել է ստեղծագործել հայերեն։ Բանաստեղծությունների այս ժողովածուն գրվել է հայոց լեզվի ուսումնասիրությունն սկսելուց մոտ 15-20 ամիս անց։
Նման ուշագրավ նվաճումը այսքան կարճ ժամանակահատվածում բացահայտում է թե՛ Թենի Առլէնի բացառիկ նվիրվածությունը իր գրական արհեստին, և թե՛ նրա եզակի վճռականությունը՝ սովորելու, ապա ստեղծագործելու իր ընտրած լեզվով:
Լեզուների ուսումնասիրությունը նրա իրական ազգային պատկանելիությունը վերականգնելու և գրական աշխարհում իր տեղը գրավելու մեծ փնտրտուքների միայն սկիզբն էր: 2013 թվականին նա գերզազնցությամբ ավարտեց UCLA-ը՝ ստանալով բակալավրի կոչում համեմատական գրականության ոլորտում։ 2015 թվականին նա ընդունվեց Միչիգանի Համալսարանի Համեմատական գրականության բաժին՝ ֆրանսիական և հայկական նշանաբանական պոեզիա ուսումնասիրելու ծրագրով, սակայն մինչ ծրագրի մեկնարկը մահացավ ավտովթարից։ Կյանքի վերջին ամիսներին նա վերցրել էր նոր անուն՝ Սողովմե՝ որպես իր հայկական և բանաստեղծական ինքնության խորհրդանիշ։
Գրքի խմբագիրը՝ Յակոբ Կիւլլիւճեանը, Թեննիի դասախոսն ու մենթորն էր UCLA-ում։ Կիւլլիւճեանի կողմից գրված վերջաբանը պատմում է Թենիի՝ հայերենով ստեղծագործելու ճանապարհի մասին մի մարդու տեսանկյունից, ով ականատես է եղել և նպաստել նրա զարգացմանը: Այս հրատարակության նպատակը ոչ միայն Առլէնի ստեղծագործությունը կենդանի պահելն ու հայ ընթերցող հանրությանը ներկայացնելն է, այլև ցույց տալը, որ իրականում հնարավոր է հայերեն գրել և ստեղծագործել Սփյուռքում, նույնիսկ արևմտյան կիսագնդում։
Այս գիրքը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնակրկության աջակցությամբ։
Գիրքը կարող եք գտնել գրախանութներու, կամ պատվիրել՝ գրելով [email protected]. էլ․ հասցեին։ Արտասահմանից պատվերներ գրանցելու համար այցելեք մեր գործընկեր BuyArmenian առցանց հարթակի կայքը՝ www.buyarmenian.org, www.artbridge.am.