Լույս է տեսել Ալան Բադիուի «Դարը» գիրքը

Լույս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»-ի ևս մեկ գիրք՝ Ալան Բադիուի «Դարը» (Le Siècle) հայերեն թարգմանությամբ:  

Թարգմանիչ՝ Նազենի Ղարիբյան

Խմբագիր՝ Մարկ Նշանեան

Հրատարակիչ՝ «Նյումեգ»

Ստորև ծանոթացեք թարգմանչի և հեղինակի կենսագրություններին, և կարդացեք գրքի մասին համառոտ:

Նազենի Ղարիբյան

Նազենի Ղարիբյանը պատմամշակութաբան է, հրապարակախոս, թարգմանիչ և խմբագիր, զբաղվում է հայ և միջնադարյան ուսումնասիրություններով: Նազենին դասավանդում է Լուվեն-լա-Նեուի համալսարանում,  Վենետիկի Կաֆոսկարի համալսարանում, Բոլոնիայի համալսարանում, Սորբոնի Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում և այլ անվանի հաստատություններում: 2017 թ-ին Լիվորնոյում կազմակերպված «Հայաստան. ցեղասպանությունից մինչեւ մշակութային վերածնունդ» ցուցահանդեսի հեղինակն ու համադրողն է: Ղարիբյանը երեք մենագրությունների (մեկը ֆրանսերեն), շուրջ 30 գիտական հոդվածների, ավելի քան 100 հրատարակված հոդվածների հեղինակ է։ Նա հայերենից, ֆրանսերենից, ռուսերենից, իտալերենից մի շարք ակադեմիական, գրական և լրագրողական թարգմանությունների, ինչպես նաև երկու վավերագրական ֆիլմի հեղինակ է:

Մարկ Նշանեան

Գրքի խմբագիրն է փիլիսոփա, գրաքննադատ և թարգմանիչ Մարկ Նշանեանը։ Նշանեանը ծնվել է Ֆրանսիայում, մասնագիտացած է հայագիտության և փիլիսոփայության մեջ, դասավանդել է Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի լավագույն համալսարաններում։ Հեղինակել է գրականության, փիլիսոփայության և հումանիտար գիտությունների վերաբերյալ  աշխատություններ և թարգմանություններ։ 1980 թվականից հիմնել և խմբագրել է «ԿԱՄ» վերլուծական հանդեսը, որը հրատարակվել է ընդմիջումներով 1980-1986, ապա 2000- ականներին և նորից վերսկսել է հրատարակումը 2020թ-ից։ Նշանեանը այժմ բնակվում է Լիսաբոնում։

Ալան Բադիու

1937թ-ին ծնված Ալան Բադիուն, ֆրանսիացի փիլիսոփա է, նախկինում Բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցի փիլիսոփայության ամբիոնի վարիչ և Փարիզի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի համահիմնադիր՝ Ժիլ Դելյոզի, Միշել Ֆուկոի և Ժան-Ֆրանսուա Լյոտարի հետ միասին։ Նա պատվավոր մաոիստ է և Ֆրանսիայում բավականին հակասական կերպար է: Բադիուն Միավորված սոցիալիստական կուսակցության (PSU) հիմնադիր անդամ էր և ակտիվորեն աջակցում էր Ալժիրի ապագաղութացմանը: Նա գրել է եղելիության, ճշմարտության, իրադարձությունների և իրերի մասին այնպես, որ այն ոչ պոստմոդերնիստական է, ոչ էլ պարզապես արդիականության կրկնություն։

Ինչպես ասում է Ֆրանսիայի ամենաականավոր ժամանակակից փիլիսոփան,  «Սերը երկու ինքնահավանների միջև լոկ պայմանագիր չէ։ Այն առավել է դրանից։ Սա մի կառույց է, որը ստիպում է կողմերին հաղթահարել ինքնահավանությունը։ Որպեսզի սերը հարատևի, յուրաքանչյուրը պետք է կրկին ու կրկին վերգտնի ինքն իրեն»։

Գրքի մասին

 «Դարը» քաղաքականության, փիլիսոփայության և գրականության մասին գիրք է, որն առաջին անգամ ֆրանսերենով  լույս է ընծայել Éditions du Seuil հրատարակչությունը 2005թ․։ Գրքի տասներեք գլուխները ներկայացված են որպես դասախոսություններ՝ Բադյուի՝  1998-2001թթ Փիլիսոփայության միջազգային քոլեջում կարդացած սեմինարներից։ Բադյուի՝ 20-րդ դարի վերլուծությունը կատարվել է 20-րդ դարի պոեզիայի և թատրոնի, գրականության տեսության, տոտալիտարիզմի և իմաստալի պատումների ուսումնասիրության արդյունքում, որոնք ո՛չ տրամաբանական են, ո՛չ՝  դիալեկտիկ։ Նա զգուշացնում է «կենդանական մարդասիրության» վտանգի մասին և քարոզում «օրինականացված անմարդկայնությունը»։