Միջոցառման հյուրերին ողջույնի խոսք ուղղեց, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին և Արտաքին գործերի փոխնախարար պարոն Պարույր Հովհաննիսյանը։ Միջոցառման բացման ընթացքում ընթերցվեց նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ուղերձը։
Միջոցառումը վարեց ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը։
Ծրագրի շրջանակներում Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների գրողներ, այդ թվում ԵՄ գրական մրցանակի դափնեկիրներ, գրել էին համերաշխության թեմայով ստեղծագործություններ, որոնք, թարգմանվելով հայերեն և անգլերեն լեզուներով, եռալեզու ձևաչափով հրատարակվեցին գրքույկի տեսքով, որը ներկայացվեց միջոցառման հյուրերին։ Հեղինակները ներկայացրեցին համերախշության լեզվի մասին իրենց պատկերացումները տեսաուղերձների միջոցով, որոնք մոնտաժվել էին ֆիլմի տեսքով և ցուցադրվել միջոցառման ընթացքում։