«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար

 

«Գրենք Հայաստանում»

Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Թուրքիայից

երիտասարդ գրողների ստեղծագրության միջազգային ճամբար

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը և ԱՄՆ-ի դեսպանությունը Հայաստանում ներկայացնում են «Գրենք Հայաստանում» Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Թուրքիայից երիտասարդ գրողների ստեղծագրության միջազգային ճամբարը:

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը հնարավորություն է ընձեռում երիտասարդ գրողներին միավորվելու ստեղծագրության տասնօրյա բազմաբնույթ ծրագրի շրջանակներում, սովորելու միմյանցից և ճանաչելու միմյանց: Ճամբարի ծրագիրը մշակվել է Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի հետ համագործակցությամբ և նրանց կողմից իրականացվող «Տողերի միջև» ճամբարի մոդելի հիման վրա: Ճամբարը կղեկավարեն Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի դասախոսները` համագործակցելով յուրաքանչյուր մասնակից երկիրը ներկայացնող ճանաչված  գրողների հետ:

Ստեղծագրության միջազգային ճամբարը կառաջարկի գրականության և այլ առնչվող ստեղծագործ առարկաների վերաբերյալ դասախոսություններ, ստեղծագրության դասեր, ֆոտո, վիդեո և դրամատուրգիայի դասընթացներ,  slam poetry, ինչպես նաև թիմային համագործակցության և հաղորդակցության հմտությունները զարգացնող վարժություններ, ընթերցումներ, խմբային քննարկուներ, մասնակից երկրների մասին ծանոթագրական հանդիպումներ, մշակութային էքսկուրսիաներ և բազմաթիվ ուրախ և անմոռանալի պահեր:

Մասնակցության պահմաններն են՝

Տարիք՝ 18-24 տարեկան

Անգլերենի լավ իմացություն

Գրող դառնալու անդիմադրելի ցանկություն

Դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հայտ
  2. Կենսագրություն (անգլերեն)
  3. Նամակ թե ինչու եք հետաքրքրված մասնակցել ծրագրին (անգլերեն)
  4. Ստեղծագործության նմուշ (հայերեն)
  5. Ստեղծագործության նմուշ (անգլերեն)

Հետևեք հղմանը ավելի մանրամսն տեղեկանալու և հայտի ձևանմուշը ներբեռնելու համար՝ https://ariliterature.org/2018/09/12/international-writing-camp-for-young-writersfrom/