Գայանե Աղաբալյանի «Արևոտ խոհարարը»

«Արևոտ խոհարարը» արևային գիրքը «Էջ» հրատարակչության և «ԱՐԻ» գրականության հիմնադրամի «ԱՐԻկարդանք» ծրագրի շրջանակներում իրականացված նախագիծ է:

Գրքի հեղինակն է Գայանե Աղաբալյան։
Նկարիչ ձևավորողը՝ Լուսինե Սահակյանը։
Հրատարակիչ՝ «Էջ» հրատարակչություն։

Գիրքը պատմում է մի արևային տղայի` Հովհաննեսի, կյանքի պատմությունը` լի դժվարություններով, ծաղրանքով, ցավով, որը, սակայն, նրա ծնողների աջակցության, սիրո և ջերմության շնորհիվ շուտով լցվում է վառ գույներով:
Գունզգույն ու գրավիչ պատկերազարդումներով գիրքը միտված է սովորեցնել Ձեր երեխաներին, որ Դաունի համախտանիշը բնավ էլ խարան չէ կամ թերություն, այլ պարզապես մեկ հավելյան գենի առկայություն ԴՆԹ-ի շղթայում : Այն կսովորեցնի Ձեր երեխային լինել ավելի հանդուրժող, բարի ու կարեկից կողքինի և հատկապես իրենից տարբեվողի հանդեպ:
Հուսանք, որ այս նախագիծը շարունակական կլինի, և մենք կպատմենք ձեզ և ձեր երեխաներին այլ տարբերվող և հետաքրքիր մարդկանց մասին։