«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագիծ։ Այցելություն Արմավիրի մարզային գրադարան
Հունիսի 7-ին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» թիմը «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագծի մարզային այցերի շրջանակներում այցելեց Արմավիրի մարզային գրադարան՝ ներկայացնելու և հանդիպման մասնակիցներին նվիրելու ծրագրի շրջանակներում լույս տեսած «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» ներառական գրքերը։
Հանդիպեցինք երկրորդ, երրորդ չորրորդ դասարանում սովորող աշակերտների, նրանց ուսուցիչների ու ծնողների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև գրադարանի այցելուները, ովքեր տեղեկանալով հանդիպման մասին՝ սիրով մասնակցեցին դրան։
.Երեխաները խոսեցին իրենց նախընտրած հեղինակների, ստեղծագործությունների, մասնագիտությունների ու նախասիրությունների մասին։ Մեծ հետաքրքրությամբ ընթերցեցին ու քննարկեցին «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» գրքերը՝ շատ նուրբ ու սրամիտ մեկնաբանություններ անելով դրանց վերաբերյալ։
Շատ ուրախացան՝ իմանալով, որ գրքերը ստանալու են որպես նվեր ու ասացին, որ անպայման կփոխանցեն այս գրքերն ընթերցելու իրենց ընկերներին, քույր-եղբայրներին, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ տեղեկանա նման հրաշալի հաջողության պատմությունների մասին։
Հատուկ շնորհակալություն
ենք հայտնում Արմավիրի մարզային գրադարանին՝ ի դեմս տնօրեն Արևիկ Սարգսյանի,
հանդիպումը բարձր մակարդակի վրա կազմակերպելու և մեզ հյուրընկալելու համար։