«ԱՐԻ» գրականության հիմանդրամը և Vlume-ը ներկայացնում են «ԱՐԻկարդանք» ամառային ակումբը դպրոցականների համար

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը և Vlume էլեկտրոնային և ձայնագրքերի հավելվածը ներկայացնում են «ԱՐԻկարդանք» 2020 թվականի ամառային գրքի ակումբը նոր ձևաչափով։ 
 
Հրավիրում ենք դպրոցականներին գրանցվելու և ստանալու անհատական մշակված ամառային ընթերցանության փաթեթ։
 
Փաթեթը կներառի՝
  • «ԱՐԻ» գրադարանի անդամակցություն;
  • Vlume էլեկտրոնային և ձայնագրքերի բաժանորդագրություն;
  • անհատական մշակված ծրագիր, որը կազմելու համար կանցկացնենք անհատական զրույց երեխայի հետ՝ նրա հետաքրքրությունների շրջանակը որոշելու և գրքերի ցանկը կազմելու համար։
 
Ծրագիրը առաջարկում է՝
  • յուրաքանչյուր գրքի ընթերցման ընթացքում երկու զրույց/քննարկում;
  • խմբային քննարկումներ առնվազն 2 անգամ;
  • բացօթյա հանդիպում այգում հայ ժամանակակից գրողի հետ;
  • առցանց մարտահրավեր մասնակցի կողմից իր երեք ընկերներին՝ մասնակցելու «ԱՐԻկարդանք» տեսաձայնագրությունների շարքին, որոնք կտեղադրվեն «ԱՐԻ» գրականության հիմնադրամի Youtube-յան ալիքում։
Ծրագրի տևողությունը՝ 1,5 ամիս։
Մասնակցության վճարը՝ 12000 ՀՀ դրամ։
 
Հանդիպումները տեղի կունենա ձեր նախընտրությամբ կամ ԱՐԻ գրադարանում (պահմպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները), կամ առցանց տեսազանգի միջոցով։
 
Գրեք մեզ [email protected] կամ զանգահարեք 099 05 11 12 հեռախոսահամարով։
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on email