Մենք հաճելիորեն զարմացած էինք՝ լսելով երեխաների նախընտրած գրականության ցանկը, որը ներառում էր ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային մանկապատանեկան գրականության լավագույն գործերը։
Աշակերտները ծանոթ էին թե՛ ներառականության, թե՛ հաշմանդամության, թե՛ բուլինգի թեմաներին։ Նրանք պատմեցին, որ իրենց շրջապատում ևս կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, ինչը սակայն երբեք հետ չի պահել իրենց նրանց հետ շփվելուց, խաղալուց, ընկերություն անելուց։