Ասյա Դարբինյան
Արևելագետ, վրաց լեզվի դասախոս, թարգմանիչ։ Ծնվել է 1987թ․ ապրիլի 13-ին Թբիլիսիում։ Ավարտել է Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Հայագիտության ֆակուլտետը՝ ստանալով հայագետի որակավորում, մագիստրատուրան՝ <<Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ>> բաժինը։ Աշխատում է թեկնածուական աշխատանքի վրա՝ <<Հոլովական համակարգերի տիպաբանական, զուգադրական քննությունը ժամանակակից վրացերենում և հայերենում>> թեմայով։ Վրացերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Կովկասագիտություն բաժնում։ Թարգմանում է գեղարվեստական գրականություն և պոեզիա հայերենից վրացերեն և հակառակը, նաև կատարում է համաժամանակյա թարգմանություններ։ Տիրապետում է վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։ 2016 թվականին արժանացել է Վախուշտի Կոկետիշվիլիի անվան մրցանակի՝ տարվա լավագույն չափածու թարգմանության համար։
Հրատարակված թարգմանություններ
Վրացերենից հայերեն
- Դիանա Անֆինիադի, Բանաստեղծություններ, Երևան, Գրական հանդես <<Նորք>>, 2017թ․
- Դիանա Անփիմիադի, Բանաստեղծություններ, Երևան, Թերթ <<Հրապարակ>>, 2018թ․
- Նիկո Լորթքիփանիձե, <<Ողբերգություն առանց հերոսի>> պատմվածք, Երևան, <<Գրանիշ>> գրական համայնք, 2019թ․
- Գուրամ Ռչեուլիշվիլի, <<Հավատարիմը>> պատմվածք, Երևան, <<Գրանիշ>> գրական համայնք, 2020թ․
- Շոթա Իաթաշվիլի, Բանաստեղծություններ, Երևան, Գրական կայք <<Գրողուցավ>>, 2020թ․
Հայերենից վրացերեն
- Ակսել Բակունց, «Ալպիական մանուշակ» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Լի՚ լ», 2007թ․
- Վիոլետ Գրիգորյան, Բանաստեծություններ, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2015թ․
- Հասմիկ Սիմոնյան, Բանաստեղծություններ, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2016թ․
- Գևորգ Գիլանս, Բանաստեղծություններ, Թբիլիսիի միջազգային գրական փառատոն, 2017թ․
- Նար-Դոս, «Հոգուն վրա հասավ» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2017թ․
- Նար-Դոս, «Թե ինչ եղավ հետո․․․» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2017թ․
- Երվանդ Վարդանյան, «Անարխիստների կղզին» պատմվածք, , Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2018թ․
- Մարինե Պետրոսյան, Բանաստեղծություններ, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2018թ․
- Մարինե Պետրոսյան, «Բանաստեղծություններ, որ «պոեզիա չեն»» էսսե, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2018թ․
- Դիանա Համբարձումյան, «Փեակների տարաբախտություն» վեպից հատված, Քութաիսի, Գրական հանդես «Գանթիադի», 2018թ․
- Արփի Ոսկանյան, Բանաստեղծություններ, Թբիլիսիի միջազգային գրական փառատոն, 2019թ․
- Արմեն Օհանյան, «Կիկոսի վերադարձը» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2019թ․
- Արամ Ավետիս, Էսսեներ, Թբիլիսի, Գրական հանդես «Գանթիադի», 2019թ․
- Հովհաննես Թումանյան, Հովհ․ Թումանյանի նամակների թարգմանությունը «Հովհաննես Լուսեղեն» ժողովածուի համար, Երևան-Թբիլիսի, 2019թ․
Սրբագրական և խմբագրական աշխատանքներ
Սրբագրություններ IDeA հիմնադրամի համար՝
- Սբ․ Գևորգ տաճար, Որմնանկարներ, 2015թ․
- Սայաթ-Նովայի քնարերգություն, 2015թ․
- «Քարթլիի թագուհի Շուշանիկը», 2015թ․
Խմբագրություն․
- Հովհաննես Թումանյանի տասը հեքիաթ, Երևան-Թբիլիսի, 2019թ․
Գիտական աշխատանքներ
- Իլիա Աբուլաձե, «Հին վրացերեն-հայերեն» բառարանի վերաբերյալ գրախոսություն, Հայագիտության հարցեր, Երևան, 2016թ․
- «Ժամանակակից վրացերենի նախաբայերով կազմությունների հայերեն համարժեքները» թեմայով զեկույց, «Հայաստանը և Արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը» ժողովածու, Երևան, 2016թ․
- «Ժամանակակից վրացերենի նախաբայերով կազմությունների հայերեն համարժեքները» վերնագրով հոդված, «Պատմություն և մշակույթ» հանդես, Երևան, 2016թ․
- «Գրական արևելահայերենի և ժամանակակից վրացերենի հոլովման համակարգերի զուգադրական քննության դրույթներ» համատեղ հոդված պ․գ․դ․ Բ․Ներսիսյանի հետ, «Ակունք» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2018թ․