Arax Arrosian Balakian

Պատիվ ունենք լինելու Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանի գրքերի հրատարակիչը: Շուտով կհրատարակվեն պոեզիա անվանակարգում Պուլիցերյան մրցանակի արժանացած «Օզոնային օրագիրը» բանաստեղծությունների ժողովածուն Կարեն Կարսլյանի թարգմանությամբ և PEN/Martha Albrand Prize for the Art of the Memoir մրցանակին արժանացած «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը, Հովհաննես Գալստյանի թարգմանությամբ։

Հայերեն հրատարակությունները լույս կտեսնեն 2026 թվականի հոկտեմբերին։ Նոյեմբեր ամսին Փիթեր Բալաքյանը կայցելի Հայաստան՝ գրքերի շնորհանդեսին և մի շարք հանդիպումների և միջոցառումների մասնակցելու համար։

Փիթեր Բալաքյանի մայրը՝ Արաքս Արոսյան Բալաքյանը, ով Բալաքյանի հուշագրության առանցքային կերպարներից է, վերջերս մահացել է 99 տարեկան հասակում։

Արաքս Արուսյան Բալաքյան 1927-2026

Արաքս Բալաքյանը խաղաղ հանգչեց իր տանը՝ շրջապատված ընտանիքով, Նյու Ջերսիի Ֆորտ Լի քաղաքում, հուլիսի 13-ին: Նա ծնվել է Նյու Ջերսիի Պատերսոն քաղաքում, 1927 թվականի հուլիսի 3-ին և ավարտել է Արևելյան Օրանժի ավագ դպրոցը: Տասնհինգ տարեկանում ավարտելուց հետո նա մեկ տարի աշխատել է «Իրվինգթոն Վարնիշ» ընկերությունում, որն այդ ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար օդապարիկների մասեր էր պատրաստում, և այդտեղից ստացված գումարներով կարողացել է վճարել քոլեջի առաջին կուրսի համար: Նա սովորել է Բաքնել համալսարանում (1948թ․ շրջանավարտ), որտեղ ստացել է քիմիայի բակալավրի աստիճան: Լինելով կամպուսի ղեկավար և գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների ծրագրի ռեզիդենտ՝ 1947-48 թվականներին ընդգրկվել է «Ո՞վ ով է ուսանողների շարքում» ցանկում: Ավարտելուց հետո նա աշխատել է օրգանական հետազոտությունների գծով կրտսեր քիմիկոս Նյու Ջերսիի Ciba Pharmaceutical Company (այժմ՝ Novartis AG) լաբորատորիաներում: 1950 թվականին ամուսնացել է բժիշկ և սպորտային բժշկության ռահվիրա Ժերար Բալաքյանի հետ, և նրանք մեծացրել են իրենց չորս երեխաներին՝ Փիթերին, Պամելային,

Ջեյմսին և Ջանեթին, նախ Թինեքում, ապա Նյու Ջերսիի Թենեֆլի թաղամասում: Արաքսի կերպարը շատ վառ ու ցայտուն կերպով նկարագրված է նրա որդու՝ Փիթերի «Ճակատագրի սև շունը» հուշագրության մեջ։ Արաքսի ծնողները՝ Պետրոս Արուսյանը և Նաֆինա Շեքերլեմջյանը, Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայող ցեղասպանության փախստական և փրկվածներից էին։ 1890-ականներին Աբդուլ Համիդի կոտորածների արյունահեղությունից հետո, Պետրոսը փախավ և 1902 թվականին ժամանեց Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաք։ Նաֆինան, որը նույնպես Դիարբեքիրից էր, հարուստ մետաքսագործների դուստր էր, 1915 թվականի ամռանը վերապրեց դեպի Սիրիա մահերթը և ականատես եղավ իր ամբողջ ընտանիքի զանգվածային սպանդին, բացառությամբ իր երկու փոքրիկ դուստրերի՝ Զվարթի (Գլեդիս) և Արշալույսի (Ալիս)։ Նա Նյու Ջերսի ժամանեց 1920 թվականին և այդ տարի ամուսնացավ Պետրոսի հետ, իսկ Արաքսի քույրը՝ Լյուսիլը, ծնվեց 1922 թվականին։ Արաքսը մտերիմ և նվիրված էր իր երեք քույրերին։

Նա ակտիվ դերակատարում ուներ տեղական համայնքային և դպրոցական կազմակերպություններում և Նյու Ջերսի նահանգի Թենաֆլի քաղաքի Սուրբ Թովմաս հայկական եկեղեցու հիմնադիր անդամ էր, որտեղ նա ապրեց հիսուներկու տարի։ 1960-ականներին նա օգնել է իր ամուսնուն՝ բժիշկ Ժերար Բալաքյանին, մշակելու Sport Ade-ը՝ էլեկտրոլիտներ համալրող ըմպելիքը, որը նա հայտնաբերել էր 1965 թվականին և որը 60-ականների վերջին և 70-ականների սկզբին նորարարական էր սպորտային ըմպելիքների շուկայում: Ամուսնու մահից հետո՝ 1981 թվականին, Արաքսը 1987-ից մինչև 2022 թվականը աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ Weichert Realities և Friedberg Properties ընկերություններում:

Բալաքյանի տուն մտնող յուրաքանչյուր ոք հյուրընկալվում էր Արաքսի ջերմությամբ և հիանալի հյուրասիրությամբ, ինչը նա շարունակեց անել ընդհուպ մինչև իր իննսունը բոլորերը: Իր համոզմունքերում լինելով հստակ լիբերալ՝ նա տնտեսական և սոցիալական արդարադատության, քաղաքացիական իրավունքների, ԼԳԲՏՔ և կանանց իրավունքների, շրջակա միջավայրի քաղաքականության և մարդու իրավունքների կողմնակից էր: Նրան կարելի էր տեսնել իր Gloria Steinhamի շապիկով, որի վրա գրված էր. «Կանայք տարիքի հետ ավելի ռադիկալ են դառնում»: Նա և իր քույրերը՝ Գլեդիսը և Լյուսիլը, 1988 թվականի երկրաշարժից հետո ջանասիրաբար մասնակցել են երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին՝ Հայ առաքելական եկեղեցու թեմի հետ: 2004 թվականին նա որդու՝ Փիթերի հետ հրավիրվեց Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ծառուղում ընտանեկան հիշատակի ծառ տնկելու։ 2015 թվականին, երբ նա ութսունյոթ տարեկան էր, ընտանեկան ուխտագնացության ժամանակ դեպի արևելյան Թուրքիայի պատմական Հայաստան այցելեց Դիարբեքիր՝ իր ծնողների հայրենի քաղաքը և Սկեքերլեմեջյան և Արուսյան ընտանիքների զանգվածային սպանությունների վայրը, և այն անվանեց իր կյանքի ամենանշանակալի ճանապարհորդությունը։

Նրա հիշատակը շարունակում են կրել իր երկու դուստրերը՝ Պամելան և Ջանեթը, որդին՝ Փիթերը և նախկին կինը՝ Հելեն Քեբաբյանը, թոռները՝ Սոֆիան (և ամիսինը՝ Մայքլը), Ջեյմսը (և կինը՝ Լուչիաննան) և ծոռները՝ Սամարան և Լեոն, ինչպես նաև որդին՝ Ջեյմսը, նրա կինը՝ Ջանեթը, և նրանց երեխաները՝ Ալեքսանդրան, Քեթրինը և Նիկոլասը։ Ծաղիկների փոխարեն նվիրատվություններ կարող եք կատարել ձեր տեղական PBS կամ NPR կայանին, World Central Kitchen-ին կամ «Հայաստանի Երեխաների հիմնադրամին»՝ Սուրբ Թովմաս հայկական եկեղեցում, Թենաֆլի։ Հոգեհանգստի արարողությունը կկայանա սեպտեմբերի վերջին։