«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը հնարավորություն է ընձեռում երիտասարդ գրողներին միավորվելու ստեղծագրության տասնօրյա բազմաբնույթ ծրագրի շրջանակներում, սովորելու միմյանցից և ճանաչելու միմյանց: Ճամբարի ծրագիրը մշակվել է Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի հետ համագործակցությամբ և նրանց կողմից իրականացվող «Տողերի միջև» ճամբարի մոդելի հիման վրա:

Ծրագիրը ներառում է ստեղծագրության դասեր, դասախոսություններ, լուսանկրաչության, թատերագրության, ճանաչողական և հաղորդակցության պարապմունքներ, ընթեցանության, քաննարկումների ժամեր, մշակութային այցելություններ և շփման բազմաթիվ հնարավորություններ:

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը աջակցվում է Հայաստանում Ամերիկյան դեսպանատան կողմից:

 

 

 


«Գրենք Հայաստանում» 2018

Դասախոսական կազմ

ԱՄՆ` Քեթի Փրաութ, Հայաստան` Արմեն Հայաստանցի, Արամ Պաչյան, Վրաստան` Դաթո Տուրաշվիլի, Ռուսաստան` Ալիսա Գանիևա, Թուրքիա` Ասլի Փերքեր, Ուկրաինա` Լյուբկո Դերեշ

Մասնակցության պայմաններն են՝

Ընտրության սկզբունքներ

Ընտրող հանձնաժողովի անդամներ