Լույս է տեսել Յան Շենկմանի «Մեզ մոտ Երևանում» գիրքը (ռուսերեն)

«Մեզ մոտ՝ Երևանում»-ը արտագաղթի, Հայաստանի, պատերազմի մասին տխուր և միաժամանակ զվարճալի պատմություն է, որը հիմնված է անձնական փորձի վրա և կապակցված է նույն լիրիկական գլխավոր հերոսի հետ: Պատերազմի սկզբից երկու շաբաթ անց Յան Շենկմանը պետք է թռչեր Թիֆլիս, որտեղ նրան սպասում էին ընկերները, սակայն դրանից քիչ առաջ Ֆիշմանին թույլ չտվեցին մուտք գործել Վրաստան։ Նա կարծում էր, որ եթե Ֆիշմանին պարզապես չեն թողել , Շենկմանին կգնդակահարեն։ Եվ տոմս գնեց դեպի Երևան։

Գիրքը ռուսերեն լեզվով է։

Գրող, լրագրող, գրական-երաժշտական քննադատ Յան Շենկմանը ծնվել է 1973թ.-ին, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը: Աշխատել է որպես թղթակից «Օգոնյոկ» ընկերությունում, գլխավոր խմբագրի տեղակալ Russia Beyond ընկերությունում և Medved ամսագրում ու գլխավոր խմբագիր Rambler ընկերությունում: Եղել է «Նովայա գազետա» (Նոր թերթ) սյունակագիր: 2022 թվականի մարտին՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, արտագաղթել է Ռուսաստանից։ Այժմ նա ապրում է Երևանում և աշխատում է «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգում։ Նա մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Ովեմես», «Մոտեցող աղավնին», «Կյանքի հաշվառման գիրք»։