Նորություններ

«Ընթերցողից՝ առաջնորդ» ամառային ծրագիր դպրոցականների համար

on Մայիսի 30, 2019

Հարգելի ծնողներ, ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները կարդան և չգիտեք, թե ժամանակակից թվային տեխնոլոգիաների աշխարհում ինչպես հետաքրքրել նրանց հին ու բարի արկածային գրականության ընթերցանությամբ: Ընթերցանությունը երբեք այսքան հետաքրքիր չի եղել, որքան մեր ժամանակներում՝ մերօրյա տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում: Չկարդացող երեխա չի լինում: Ընթերցանության կախարդանքն ու գաղտնիքները հասանելի են բոլորին, եթե նրանց ճանապարհին ճիշտ ժամանակին ճիշտ գիրք հայտնվի: Եկեք օգնենք երեխաներին գտնել այն գիրքը, որը բանալի կդառնա դեպի ընթեցանության կախարդական աշխարհը:

ԱՐԻ գրականության հիմնադրամի «ԸՆԹԵՐՑՈՂԻՑ՝ ԱՌԱՋՆՈՐԴ» ակումբում ձեր երեխաները կկարդան, կքննարկեն ու կվերլուծեն գրական տեքստեր, կբանավիճեն, ելույթներ կունենան, կստեղծեն իրենց երևակայական աշխարհները, ֆիլմեր կդիտեն ու կլսեն գրքերի մեղեդիները, և արդյունքում ընթերցանությունը իրենց օրակարգի բնական պահանջ կդառնա :

Մենք կոտրելու ենք ընթերցանության հետ կապված կարծրատիպերը, սովորեցնելու ենք ձեր երեխաներին ստեղծել իրենց երևակայական աշխարհները, ձեռք բերել ելույթ ունենալու հմտություններ և խոսել առանց կաշկանդվելու սեփական երազանքների ու մտահոգությունների մասին:

Տարիքային խմբեր՝ 8-10 և 11-13 տարեկան:

Շաբաթական 2 օր, տևողությունը 1.5 ժամ:

Լեզվական խմբերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Ամառային ակումբի իրականացման ժամկետները՝ 2019թ.-ի հունիսի 17-ից մինչև հուլիսի 19-ը:

Վարձավճարը հայերեն խմբի համար 20 000 դրամ, ռուսերեն խմբի համար 30 000 դրամ և անգլերեն խմբի համար 40 000 դրամ: Նույն ընտանիքից մի քանի երեխաների մասնակցության դեպքում վարձավճարը կնվազի 15% յուրաքանչյուր երեխայի համար: 

Գրանցվելու համար զանգահարեք + 374 99 05 11 12, գրեք info@ariliterature.org էլ. փոստի հասցեին, կամ գտեք մեզ Ֆեյսբուքում և հաղորդագրություն ուղարկեք:

Գրանցման վերջնաժամկետ 2019թ.-ի հունիսի 14-ը:

TAGS