2017թ.-ի Այովայի համալսարանի`«Սահմանագծեր և տարածություններ» ընթերցանության շրջագայություն  ծրագիր

Այովայի համալսարանի`«Սահմանագծեր և տարածություններ»

ընթերցանության շրջագայություն

2017թ. նոյեմբերի 8-13-ը «ԱՐԻ» գրականության հիմնադրամը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ հյուրընկալեց Այովայի համալսարանի «Գրողների Միջազգային Ծրագրի»` «Սահմանագծեր և տարածություններ» ընթերցանության շրջագայությունը:

Հինգ նշանավոր ամերիկացի գրողներ ժամանեցին Հայաստան` Այովայի համալսարանի հեղինակավոր «Գրողների Միջազգային Ծրագրի» շրջանակներում: Նրանք էին Նատաշիա Դեոնը, Լիզա Շլեզինգերը, Մայքլ Քոլիեն, Քեյթ Դիշարին և Քրիստոֆեր Մերրիլը:

Այցի շրջանակում տեղի ունեցան մի շարք գրական հանդիպումներ և ընթերցումներ, քննարկումներ փորձագետների հետ կլոր սեղանի շուրջ, հանրային միջոցառումներ հայ գրողների հետ: Միջոցառումների նպատակն էր ներկայացնել ժամանակակից ամերիկյան գրականությունը հայ ընթերցողին և ծանոթացնել հըուրընկալված ամերիկյան գրողներին հայ գրականությանը: