Նախագծեր

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը հնարավորություն է ընձեռում երիտասարդ գրողներին միավորվելու ստեղծագրության տասնօրյա բազմաբնույթ ծրագրի շրջանակներում, սովորելու միմյանցից և ճանաչելու միմյանց: Ճամբարի ծրագիրը մշակվել է Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի հետ համագործակցությամբ և նրանց կողմից իրականացվող «Տողերի միջև» ճամբարի մոդելի հիման վրա:

«Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի» թարգմանական մատենաշար

ԱՐԻ գրականության հիմնադրամը համակարգում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի կողմից նախաձեռնած թարգմանական մատենաշարի նախագիծը:

ՓԵՆ Հայաստանյան կենտրոն

ԱՐԻ գրականության հիմնադրամը Hyestart-ի աջակցությամբ խթանել է ՓԵՆ Հայաստանյան կենտրոնի վերահիմնավորումը:

Վիշեգրադի արևելյան ընկերակցության գրական մրցանակ

ԱՐԻ գրականության հիմնադրամը Հայաստանում «Վիշեգրադի արևելյան ընկերակցության գրական մրցանակ» ծրագրի գործընկերն է:

«Վիշեգրադի արևելյան ընկերակցության գրական մրցանակ» ծրագիրը կենտրոնական Եվրոպայի երկրներում ներկայացնում է պոեզիայի, գեղարվեստական և ոչ-գեղարվեստական հեղինակների, ովքեր ներկայացնում են արևելյան ընկերակցության երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա:

Ծրագրերի արխիվ

2017թ.-ի Այովայի համալսարանի`«Սահմանագծեր և տարածություններ» ընթերցանության շրջագայություն  ծրագիր: