ԱՐԻ գրականության հիմնադրամ

«ԱՐԻ գրականության հիմնադրամը» իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում գրաշուկայի զարգացմանը, ստեղծագրության և ընթերցանության խթանմանը, ինչպես նաև հայ գրականության միջազգային առաջխաղացմանը:

ԱՐԻ գրականության հիմանդրամի նպատակն է ստեղծել միջմշակութային երկխոսություն, որը կնպաստի գրականության դերի բարձրացմանը տարածաշրջանում՝ դարձնելով Հայաստանը միջազգային գրական հարթակների ակտիվ գործընկեր: Համագործակցելով տարածաշրջանային գործընկերների հետ՝ մենք միավորում ենք երիտասարադներին՝ որպես ապագայի փոփոխության առաջամարտիկների:​​

Տեսլական

Հայ գրականությունը՝ միջազգային գրական երկխոսության մասնակից:

 

Առաքելություն

Ընդլայնել Հայաստանի մշակութային ուրվագիծը և ազդեցությունը ամբողջ աշխարհում` աջակցելով տեղական հրատարակչական ոլորտի զարգացմանը:

 

Նպատակներ

  • աջակցել տեղական գրաշուկայի զարգացմանը
  • հայտանեբերել, աջակցել և առաջ տանել երիտասարդ գրողներին
  • զարգացնել ակտիվ և պահանջկոտ ընթերցողների սերունդ
  • ստեղծել գործընկերների միջազգային ցանց, հաստատել ակտիվ համագործակցություն