Հոգաբարձուների խորհուրդ

Անի Աթամյան

Հոգաբարձուների խորհրդի նախագահ

 Անի Աթամյանը օնլայն և օֆֆլայն մարքեթինգի ոլորտում շուրջ տանսնհինգ տարվա փորձ ունեցող թվային խորհրդատու է: Ստանալով մագիստրոսի կոչում Բոստոնի համալսարանում` նա տեղափոխվեց Սիլիկոնային Հովիտ Իջիս մեդիայի հետ իր թվային հմտությունները ընդլայնելու համար: Մինչ գուգլի տեխնոլոգիաների բաժնի խոշոր հաճախորդների վաճառքի թիմում որպես խորհրդատու աշխատանքի անցնելը,  նա անց էր կացնում իր ժամանակը Սան Ֆրանցիսկոյում` աշխատելով տարրատեսակ ոլորտներում: Այժմ, աշխատելով Մեծ Բրիտանիայի` Ապրանքային համաշխարհային համագործակցության գուգլի թիմում, նա կենտրոնանում է տեղեկատվական և հրատարակչական համագործակցության վրա: Նա ապրում է Լոնդոնում իր ամուսնու` Առնոյի և որդու` Լևոնի հետ:

Յանա Գենովա

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Յանա Գենովան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գործող Next Page (www.npage.org) հիմնադրամի  տնօրենն է: Հիմնադրամը միտված է գաղափարների և գրքերի գլոբալ շրջանառության մեջ ներառել փոքր լեզուները և երկրները: ԵՄ-ի կողմից ֆինանսավորված Book Platform ծրագրի շրջանակներում  Next Page հիմնադրամը ակտիվ գործունեություն է ծավալել նաև Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում` աջակցելով հրատարակչական և գրական սեկտորներին` փոփոխվող սոցիալական և շուկայական պայմաններին հարմարվելու համար: Նախքան 2001թ.-ին Next Page հիմնադրամի նախաձեռնությունը, Յանա Գենովան աշխատել է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտում որպես տնօրեն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 24 երկրների համար թարգմանությունների ծավալուն ծրագրի պատասխանատու, ինչպես նաև 1994-1999 թթ. Սորոսի հիմնադրամի «Սոֆիայի Մշակույթ» բաժնում: Տիկին Գենովան մշակութաբանության մագիստրոս է և հաճախ տպագրվում է Բուլղարիայում մի շարք մշակութային պարբերականներում: Նա նաև աշխատում է անկախ մշակութային ծրագրերի, մշակութային քաղաքականության նախաձեռնությունների և ԵՄ մշակութային ծրագրերի  խորհրդատու: Գեորգի Գոսպոդինովի «Սոցիալիզմի ինվենտարիզացիա գրքի» (Պրոսվետա, Սոֆիա, 2006թ.) համահեղինակ է:

Ալեքսիս Կրիկորյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Ծնվել է 1974թ., 1996թ.ավարտել է Լիոնի քաղաքագիտության hամալսարանը, իսկ 1999թ-ին` Ժնևի` Գիտությունների միջազգային ինստիտուտը` ստանալով մագիստրոսի կոչում միջազգային հարաբերություններ ոլորտում: Շուրջ յոթ տարի նա առաջնորդել է  Հրատարակիչների միջազգային ասսոցիացիայի Հրատարակման ազատություն ծրագիրը: Այժմ նա Ժնևի` Միջազգային Ամնեստիա կազմակերպության գլխավոր համագործակից տնօրենն է: 2016թ-ին նա դարձավ Hyestart-ի համահիմնադիրը` հասարակական կազմակերպություն, որն աջակցում է Հայաստանում և հարևան երկրներում մշակութային ժողովրդավարությանը: Ալեքսիսը մարդու իրավունքների նպատակասլաց մասնագետ է` գրականությունը առաջ տանելու մեծ հետաքրքրությամբ լի:

Ալեքսիս Կրիկորյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Ծնվել է 1974թ., 1996թ.ավարտել է Լիոնի քաղաքագիտության hամալսարանը, իսկ 1999թ-ին` Ժնևի` Գիտությունների միջազգային ինստիտուտը` ստանալով մագիստրոսի կոչում միջազգային հարաբերություններ ոլորտում: Շուրջ յոթ տարի նա առաջնորդել է  Հրատարակիչների միջազգային ասսոցիացիայի Հրատարակման ազատություն ծրագիրը: Այժմ նա Ժնևի` Միջազգային Ամնեստիա կազմակերպության գլխավոր համագործակից տնօրենն է: 2016թ-ին նա դարձավ Hyestart-ի համահիմնադիրը` հասարակական կազմակերպություն, որն աջակցում է Հայաստանում և հարևան երկրներում մշակութային ժողովրդավարությանը: Ալեքսիսը մարդու իրավունքների նպատակասլաց մասնագետ է` գրականությունը առաջ տանելու մեծ հետաքրքրությամբ լի:

Արմինե Նալբանդյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

 Արմինե Նալբանդյանը գլխավոր քաղաքական խորհրդատու է:  Նա ներկայացնում է հանրային քաղաքականության արդյունքները մի շարք սոցիալ-քաղաքական բնագավառներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և քաղաքացիական ծառայությունները: Նրա փորձը Հայաստանում ներառում է որպես Ֆուլբրայթի գիտաշխատող Երևանում բնակությունը, ինչպես նաև Հայաստանի Ազգային մրցակցության հիմնադրամում տնտեսական զարգացման ոլորտում աշխատանքը: Արմինեն գերազանցությամբ ավարտել է Բոստոնի Հյուսիս-արևեյան համալսարանը` ստանալով Presidential Scholar պատվավոր կոչումը: Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում միջազգային գիտական զարգմացման ոլորտում և Սիդնեյի համալսարանում` առևտուրը ռազմավարական և նորարարական ոլորտներում մասնագիտացմամբ` որպես բիզնես առաջնորդների գիտական աշխատող: Արմինեն այժմ ապրում է Սիդնեյում` Ավտրսալիա, որտեղ նա Նյու Սաութ Ուելսի վարչապետի ենթակայությամբ գտնվող սոցիալական քաղաքականության հարցերի և վարչապետի գերակայությունների գրասենյակի նախագահն է:

Ալան Նավառա

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Ալան Նավառան արվեստագետ է` արվեստի ու պատկերավոր մշակույթի ազպարեզներում  համապարփակ միջազգային փորձով: Նա մեծ հետաքրքրություն ունի միջդիսցիպլինար հեռանկարներում, որոնք ընդգրկում են քաղաքական, պատմական, արվեստի, մշակութային հետազոտությունների և սոցիալական խնդիրներ: Ալանը նաև Եվրոպայի տարածքում գտնվող հարգի  համալսարաններում հրավիրովի դասախոս է: Նա Hyestart-ի նախագահն է` հասարակական կազմակերպություն, որի նպատակներն են մշակութային ժողովրդավարության զարգացումը, ինչպես նաև Հայաստանում, Հարավային Կովկասում և հարևան երկրներում մարդու իրավունքներին աջակցումը` արվեստի բնագավառում ազատությունների, արտահայտչական ազատությունների (գրելու, հրատարակելու, ստեղծագործելու) և կապակցված իրավունքների հատուկ շեշտադրությամբ: Այն նաև աջակցում է սոցիալական մարտահրավերներ ներառող ծրագրերին`շեշտը դնելով տարածաշրջանում մշակութային բազմազանությանը աջակցող ժամանակակից գեղարվեստական ստեղծագործությունների և նախաձեռնությունների վրա: